Հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշները մասնակցել են Բելառուսում կայացած միջազգային մրցաշարի: 240 ըմբիշ տարբեր երկրներից մասնակցել են ստուգատեսին:
Հայ մարզիկները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներն են Հայկ Լյուդվիգյանը 48կգ, Գասպար Տերտերյանը 51կգ, Արմեն Սուքիասյանը 55կգ, Ռոստոմ Մակիչյանը 60կգ, Աշոտ Խաչատրյանը 65կգ, Արման Մելքոնյանը 77կգ, Արշակ Գեղամյանը 80կգ։
Բրոնզ եմդալներ են նվաճել Անդրանիկ Սեդրակյանը 60կգ, Հենրիկ Գևորգյանը 65կգ, Սևակ Բաղրամյանը 77կգ և Հարություն Կիրակոսյանը 92 կգ։