Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել:
Այն ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ըմբիշնե՛ր, մարզիչնե՛ր, վետերաննե՛ր ու մարզաձևի սիրահարնե՛ր,
Մեր Հայրենիքի համար այս օրհասական ժամին, մեր պարտքն է թիկունքում ամուր կանգնել մեր քաջ ու անպարտ բանակի կողքին։
Առաջարկում ենք՝ այսօր հոկտեմբերի 5-ին, ժամը 20։00-ին հավաքվել «Օլիմպավանում»՝ քննարկելու մի շարք կարևոր հարցեր, որոնք ի նպաստ կլինեն հայ ԶԻՆՎՈՐԻՆ և մեր անպարտ ԲԱՆԱԿԻՆ»,-ասված է հայտարարության մեջ: