Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Սևիլիային»։
Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին։ Անդալուսիական ակումբին առաջ մղեց Լյուկ դե Յոնգը։ 2 րոպե անց Ֆիլիպե Կոուտինյոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Թե՛ «Բարսելոնան», թե՛ «Սևիլիան» առաջին միավորները կորցրին Լա լիգայի նոր մրցաշրջանում։
«Բարսելոնան» ու «Սևիլիան» 7 միավոր ունեն ու կիսում են 5-6-րդ տեղերը։