Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Ասթոն Վիլան» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Տանտերերը երկրի գործող չեմպիոնին հաղթեցին ջախջախիչ 7-2 հաշվով։ 4-րդ րոպեին «Ասթոն Վիլային» առաջ մղեց Օլլի Ուոտկինսը։ 22-րդ րոպեին Ուոտկինսը դուբլ գրանցեց։ 33-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրճատեց հաշվի տարբերությունը։ 35-րդ րոպեին Ջոն Մակգինը հաշիվը դարձրեց 3-1։ 39-րդ րոպեին Ուոտկինսը հեթ-տրիկ գրանցեց՝ 4-1։
Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը շարունակեցին մեծացնել առավելությունը։ 55-րդ րոպեին աչքի ընկավ Ռոս Բարկլին։ 5 րոպե անց Մոհամեդ Սալահը դուբլ գրանցեց՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ 66-րդ րոպեին աչքի ընկավ «Ասթոն Վիլայի» ավագ Ջեկ Գրիլիշը։ 75-րդ րոպեին Գրիլիշը դուբլ ձևակերպեց ու խփեց հանդիպման վերջին գնդակը։
«Ասթոն Վիլան» հաղթեց «Լիվերպուլին» 7-2 հաշվով։ 1963 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ «մերսիսայդցիները» մեկ խաղում 7 գնդակ են բաց թողնում։
«Ասթոն Վիլան» 3 խաղից հետո ունի 9 միավոր։ Նրանք 2-րդն են մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 9 միավոր ունի անցկացրած 4 խաղերից հետո։ Յուրգեն Կլոպի թիմը 5-րդն է մրցաշարային աղյուսակում։