Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի ՝ Վրաստանի դեմ հանդիպմանը: Մեր ընտրանին այսօր անցկացրեց իր առաջին մարզումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան – Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է:
Որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:
ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը, և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:
ՈւԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:
Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈւԵՖԱ: