Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակում «ՌԲ Լայպցիգը» ընդունել էր «Շալկեին» (4-0):
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան ՝ Խոսե Տասենդեն, Ուիլի Օրբանը, Մարսել Հալստենբերգը, իսկ Յան Բոզդողանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Այս հաղթանակից հետո, «Լայպցիգը» բարձրացավ առաջին հորիզոնական: «Շալկեն» միավոր դեռ չի վաստակել և գտնվում է վերջին հորիզոնականում: