Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» հյուրընկալել էր «Տոտենհեմին»։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։ 4-րդ րոպեին Տանգի Նդոմբելեն հավասարեցրեց հաշիվը, 3 րոպե անց Հյոն Մին Սոնը առաջ մղեց հյուսիսլոնդոնյան թիմին։ 28-րդ րոպեին ՄՅՈՒ-ն մնաց 10 հոգով։ Կարմիր քարտ ստացավ Անտոնի Մարսիալը։
30-րդ րոպեին Հարի Քեյնը հաշիվը դարձրեց 3-1։ 37-րդ րոպեին Հյոն Մին Սոնը դուբլ գրանցեց՝ 4-1։ Երկրորդ կեսում «Տոտենհեմը» ևս 2 գոլ խփեց։ 51-րդ րոպեին աչքի ընկավ Սերժ Օրյեն։ 79-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց 6-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցնում է 7-ի 5 խաղերից հետո։ «Խթանները» 4-րդն են մրցաշարային աղյուսակում։ ՄՅՈՒ-ն 3 խաղում 3 միավոր ունի ու 16-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։