Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում «զինագործները» կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական։ 3 րոպե անց Նիկոլա Պեպեն կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը։ 83-րդ րոպեին Դավիդ ՄաքԳոլդրիկը կրճատեց հաշվի տարբերությունը։
«Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդին»։ Միկել Արտետայի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։