ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը մեկնում է ռազմաճակատ: Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, իսկ ավելի ուշ ArmSport-ի հետ զրույցում հաստատեց այն:
«Հարգելի դատարաններ,
Արա Մովսիսյան, Հայրապետ Սեփոյան, Հարություն Գրիգորյան, Գևորգ Լոռեցյան:
Մնացին այս չորսը: Չհասցրեցի: Կալանքից ազատ արձակելու ու այսօր նրանց ԻՐԱԿԱՆ հանրային շահին ծառայեցնելու միջնորդությունները խնդրում եմ քննել իմ բացակայության պայմաններում:
Գիտեմ ՝ փաստաբանին արդյունք երաշխավորել չի թույլատրվում, բայց այս անգամ մեկա պիտի ասեմ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- գրել է նա: