«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անհատական մրցանակ է ստացել ՈՒԵՖԱ-ից։
55-ամյա գերմանացին ճանաչվել է 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Նրա գլխավորությամբ «Բավարիան» հաղթեց Բունդեսլիգան, Գերմանիայի Գավաթն ու Չեմպիոնների լիգան։ Բացի դրանից, այս մրցաշրջանի սկզբում մյունխենցիները նվաճեցին Գերմանիայի ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները։