«Ուրարտու-2»-ը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, սեփական հարկի տակ ընկերական խաղ անցկացրեց «Նորավանքի» հետ։ Հյուրերը հաղթանակ տոնեցին խոշոր՝ 4-0 հաշվով։
Թիմերը խաղադաշտ դուրս եկան սև թևկապներով և հանդիպումը սկսեցին 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան մարտում զոհված մեր հերոսների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով: