Հայ գրոմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
«Հարգելի ընկերներ, ես գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսեմ ձեզ հետ իմ զգացմունքները: Մինչև այս գրառում չէր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես համոզված եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:
Պատճառը, որ ես չկարողացա լռել, այն է, որ իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որտեղ սպանվեց մոտ մեկուկես միլիոն հայ:
Բերեմ մեկ օրինակ: Պատկերացրեք իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ 1960-ականներին կամ ավելի ուշ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞: Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, տեղեկացնելն ու իմ ժողովրդին ամեն ինչով աջակցելն է:
Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջև թշնամանքը:1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդեր էին տեղի ուենում, ինչը ստիպեց հազարավոր հայերի վերածվել փախստականների: Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի շատ հասկացողություն և հարգանք կա, ի տարբերություն այն, ինչ մենք տեսնում ենք հիմա առնցանց:
Եվ խնդրում եմ, մի՛ ասք ինձ, որ ամեն բան չի կարող լուծվել բանակցությունների միջոցով: Եթե գաք բանակցությունների, ու ոչ թե պնդեք որ դիմացինը հանձնվի, մենք կմտածենք: Իսկ սա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի:
Ես աննկարագրելի տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր նոր են սկսել ապրել, բայց զոհվում են պատերազմի պատճառով: Ես գիտեմ, որ ես այս աշխարհից հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, և որպես հին ազգ մենք մեր գոյության համար պարտական ենք մեր հերոսներին:
Թող Աստված խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորիս»-գրել է Արոնյանը: