Իտալական «Միլանը» «հրաշքով» կարողացավ ձեռք բերել Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: Որակավորման փլեյ-օֆֆ իտալական թիմը արտագնա խաղում մրցեց պորտուգալական «Ռիո Ավեի» հետ: Հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Լրացուցիչ ժամանակի սկզբում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին տանտերերի պաշտպան Բորեվկովիչը խախտեց կանոնները, ինչ արդյունքում ստացավ երկրորդ դեղինն ու հեռացվեց խաղադաշտից, իսկ պորտուգալական թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Չալխանօղլուն:
11 մետրանոց հարվածաշերերում թիմերը երկար ժամանակ չէին սխալվում: Հաշիվը 7:7 էր, որից հետո միլանյան թիմի ֆուտբոլիստները 3 անգամ սխալվեցին, իսկ տանտերերը չկարողացան այդ սխալներից օգտվել: Կյաերի անվրեպ հարվածից հետո «Ռիո Ավեի» ֆուտբոլիստը չկարողացավ գրավել Դոննարումմայի դարպասը, արդյունքում «Միլանը» դուրս եկավ խմբային փուլ:
Տեսանյութն՝ այստեղ: