Իտալական «Միլանը» ձեռք է բերել նորվեգական «Բուդե-Գլիմտի» հարձակվող Յենս Պետեր Հյուգեին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո:
Հյուգեն միլանյան ակումբում հանդես կգա 15 համարի մարզաշապիկով:
Official Statement: Jens Petter Hauge ➡️ https://t.co/gb3HSkfkXU
Comunicato Ufficiale: Jens Petter Hauge ➡️ https://t.co/tmyKxGJuSM#ReadyToUnleash #SempreMilan pic.twitter.com/kOD4zL67wr
— AC Milan (@acmilan) October 1, 2020
Հիշեցնենք, որ «Միլանը» տպավորված էր 20-ամյա նորվեգացու խաղով Եվրոպա լիգայում: Հյուգեն գոլի հեղինակ դարձավ որակավորման 3-րդ փուլում ՝ Սան Սիրոյում (3-2):
Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում Հյուգեն մասնակցել է 17 հանդիպման և դարձել է 14 գոլի հեղինակ։