Կայացել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վերջին 3 հանդիպումները։
«Կրասնոդարը», ինչպես և առաջին խաղում, պատասխան խաղում ևս հաղթեց ՊԱՕԿ-ին 2-1 հաշվով և դուրս եկավ ՉԼ-ի խմբային փուլ։
«ՌԲ Զալցբուրգը» Դակայի դուբլի և Սոբոսլայիյի գոլի շնորհիվ 3-1 հաշվով հաղթեց իսրայելական «Մակքաբիին» և ևս հաջորդ փուլում է։
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին մասնակիցը դարձավ «Միդտյուլանդը», որը 4-1 հաշվով հաղթեց Պրահայի «Սպարտային»։
Այդպիսով, արդեն հայտնի են ՉԼ-ի խմբային փուլի բոլոր մասնակից ակումբները․
«Լիվերպուլ», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Աթլետիկո Մադրիդ», «Սևիլյա»
«Յուվենտուս», «Ինտեր», «Ատալանտա», «Լացիո»
«Բավարիա», «ՌԲ Լայպցիգ», «Բորուսիա Դ․», «Բորուսիա Մ․»
«Զենիթ», «Լոկոմոտիվ», «Կրասնոդար»
ՊՍԺ, «Մարսել», «Ռեն»
«Շախտյոր», «Դինամո Կիև»
«Պորտու»
«Այաքս»
«Բրյուգե»
«Իստանբուլ»
«ՌԲ Զալցբուրգ»
«Ֆերենցվարոշ»
«Օլիմպիակոս»
«Միդտյուլանդ»