Հայաստանի առաջատար թենիսիստները նույնպես մեկնել են առաջնագիծ: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
«Առաջնագիծ են մեկնել ոչ միայն թենիսիստները, այլ նաև մրցավարական անձնակազմի ներկայացուցիչները: Մեկնողների թվում է նաև Հայաստանի 2-րդ ռակետ Աշոտ Գևորգյանը, որն առաջին օրվանից առաջնագծում է: Արցախում է նաև ապրիլյան քառoրյայի մասնակից Հրանտ Սարկիսովը»,-տեղեկացանք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
Ի դեպ, տարվա օրացուցային պլանով նախատեսված, Երևանում այսօր մեկնարկելու էր թենիսի ITF մինչև 18 տարեկանների միջազգային մրցաշար, սակայն դա հետաձգվել է անորոշ ժամանակով: