Գերմանիայի Սուպերգավաթի շրջանակում «Բավարիան» հանդիպեց Դորտմունդի «Բորուսիային» (3-2):
Քանի որ, մյունխենյան ակումբը հանդիսանում է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, Սուպերգավաթի համար խաղում «Բավարիան» մրցում էր Բունդեսլիգայում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ:
Սա «Բավարիայի» 8-րդ հաղթանակն էր Գերմանիայի Սուպերգավաթում, ինչը բացարձակ ռեկորդ է: «Բորուսիաան» երկրորդ ցուցանիշը ունի ՝ 6 հաղթանակով: