Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հերքել է, որ նրան Հայաստանի Զինված ուժերից կանչել են՝ Արցախ մեկնելու նպատակով: Նա նաև պատմել է, որ հավաքականի տղաներով ֆոնդ են բացել Հայաստանում և Արցախում այս օրերին կարիքավոր մարդկանց համար:
«Տեղեկությունն այն մասին, որ ես մարտական գործողությունների մեջ եմ Արցախում, ճիշտ չեն: Ես հիմա Ռուսաստանում եմ, բայց շուտով ուղևորվելու եմ Հայաստան»,-ասել է Հարոյանը Sport24-ի հետ զրույցում:
Հարոյանը նաև հաստատել է, որ հավաքականի տղաներով ֆոնդ են բացել, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում ու Արցախում կարիքավորներին:
«Կարող եմ ասել, որ ես, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքացիները օգնում ենք մեր հայրենիքին: Մենք հիմահավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ ֆոնդ ենք ստեղծել, որն օգնում է կարիքավորներին Հայաստանում: Այսօր յուրաքանչյուր հայ օգնելու է մյուսին ինչով կարողանա»,-ասել է Հարոյանը: