Կայացել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 3 հանդիպումներ։
Հունգարական «Ֆերենցվարոշը», ուկրաինացի գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովի գլխավորությամբ, գոլազուրկ ոչ-ոքի խաղաց նորվեգական «Մյոլդեի» (առաջին հանդիպում՝ 3-3) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Հունական «Օլիմպիակոսը» նույն արդյունքը գրանցեց «Օմոնիայի» հետ խաղում և քանի որ առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով, ևս կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:
«Դինամո Կիևը», 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գենտի» նկատմամբ և ևս հաջորդ փուլում է։ Առաջին խաղում կիևյան ակումբը ևս հաղթել էր 2-1 հաշվով։