Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» խաղի անցկացումը Երևանում չի կայանա։
«Ցրվենա Զվեզդա» ակումբի Twitter-ի պաշտոնական էջը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խաղը կայանալու է Նիկոսիայում։
«ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա հինգշաբթի՝ Սերբիայի ժամանակով 19։00-ին Նիկոսիայի GPS ստադիոնում»,-ասված է հայտարարության մեջ։
Odlukom UEFA, utakmica između Ararata i Crvene zvezde u @EuropaLeague biće odigrana u četvrtak od 19 časova po srpskom vremenu na GSP stadionu u Nikoziji.
— FK Crvena zvezda (@crvenazvezdafk) September 29, 2020
«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հանդիպման անցկացումը Երևանում իսկապես մեծ հարցականի տակ է։