Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը Երևանում չի կայանա։
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից: