«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պատրաստ է իր ակադեմիայում մարզումներ կազմակերպել այն արցախցի երեխաների համար, ովքեր կցանկանան շարունակել պարապունքները: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաները, որոնք զբաղվել են ֆուտբոլով և այժմ ցանկանում են շարունակել մարզումները, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռում մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ միասին։
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 44-57-13։ Սիրով սպասում ենք»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: