Ավարտվել է Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 25-27-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին հետևյալ կազմակերպությունների 60 մարզիկներ
• Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
• Հրաձգության Հանրապետական մարզադպրոց
• Գյումրու քաղաքապետարան
Ստորև ներկայացված են հաղթողների անունները.
Օդամղիչ հրացան. 10մ , 60կրակոց տղաների պայքարում
1-ին տեղ՝ Հրաչ Բաբայան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
2-րդ տեղ՝ Հայկ Բաբայան
3-րդ տեղ՝ Վրեժ Թորոսյան
(Հայկ և Հրաչ Բաբայանը եղբայրներ են)
Օդամղիչ հրացան. 10մ , 60կրակոց աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Ալլա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
2-րդ տեղ՝ Միլենա Պողոսյան,
3-րդ տեղ՝ Մարիամ Միքայելյան
(Ալլա և Միլենա Պողոսյանները քույրեր են)
Օդամղիչ ատրճանակ. 10մ , 60 կրակոց տղաների պայքարում
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
2-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան
3-րդ տեղ՝ Նորայր Առաքելյան
Օդամղիչ ատրճանակ. 10մ , 60 կրակոց աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Աննա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան
2-րդ տեղ՝ Էլմիրա Կարապետյան
3-րդ տեղ՝ Քնքուշ Գասպարյան
Վազող թիրախ, ներմալ վազք, 10մ , 30+30 կրակոց տղաների պայքարում
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
2-րդ տեղ՝ Տիգրան Մանուկյան
3-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան
Վազող թիրախ, ներմալ վազք, 10մ , 30+30 կրակոց աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Ժաննա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Ռազմիկ Մինասյան
2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան
3-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
Վազող թիրախ, խառը վազք, 10մ , 2×20 կրակոց տղաների պայքարում
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ տեղ՝ Տիգրան Մանուկյան
Վազող թիրախ, խառը վազք, 10մ , 2×20 կրակոց աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան, անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան
2-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
3-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան
Նորմալ վազք, աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը սահմանեց ՀՀ մեծահասակների ռոկորդ:
Հաղթող մարզիկները և առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները ստացան դրամական պարգևներ: