Եվրոպայի պատանեկան առաջության փոխչեմպիոն, այժմ արդեն ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը կամավորագրվել և մեկնել է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։