Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն իր ֆեսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:
«Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ: Կապի մեջ»,- գրել է Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը զինկոմիսարիատ ներկայանանալու ծանուցում էր ստացել:
Հավելենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։