Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը գրառում է կատարել ֆեյսբուք-յան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Հայեր ջան ուզում էի մի բան գրել, անկախ ամեն ինչից թե այս ամենը ոնց կավարտվի, (իսկ մենք գիտենք,որ մենք հաղթել ենք արդեն) ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ ձեր հայրենակիցն եմ! Դուք արիության,դուխի,համախմբվածության, ազատության ու բարության հավաքական կերպարն եք, դուք էս աշխարհի լույսն ու սերն եք ու այդ արժեքների հաշվին էլ կհաղթեք! ՈՒ հազար անգամ ներեղություն եմ խնդրում իմ հարազատներից ու ընկերներից, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից: Դա էլ կուղղեմ»,- գրել է Պաչաջյանը։