Կայացել են ԱՊԼ-ի 3-րդ տուրի հանդիպումները։
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Մերսիսայդյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մանեն, Ռոբերտսոնը և թիմի նորեկ Ժոտան, լոնդոնյան թիմից աչքի ընկավ Լակազետը։
«Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում դժվարին հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ՝ հաղթական գոլը խփելով հանդիպման 100-րդ րոպեին՝ 3-2։
«Լիդսը» արտագնա խաղում նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Սա Մարսելո Բիելսայի թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր։
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի 2-5 հաշվով զիջել է «Լեսթերին»։ Հյուրերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ջեյմի Վարդին։
«Վեսթ Բրոմբիչն» ու «Չելսին» փոխանակվեցին երեքական գոլերով՝ 3-3։ Հանդիպման ընթացքում հյուրերը զիջում էի մրցակցին 0-3 հաշվով։
3-րդ տուրի մյուս արդյունքները․
«Բարնլի»-«Սաութհեմփթոն» 0-1
«Ֆուլհեմ»-«Աստոն Վիլա» 0-3
«Վեսթ Հեմ»-«Վուլվերհեմփթոն» 4-0
«Քրիսթալ Փելաս»-«Էվերտոն» 1-2
«Տոտենեմ»-«Նյուքասլ» 1-1
Մրցաշարային աղյուսակ