Ազատ ոճի ըմբշամարատի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Արցախ. Այն, իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ անհնար է զատել Հայաստանից ու հայերից։ Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ ուժն ու բանականությունը լավագույնս դրսևորվում են բանակցության սեղանի շուրջ և ոչ պատերազմում»,- գրել է Սաֆարյանը: