Փարիզում երեկ մեկնարկեց թենիսի Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարը՝ Ռոլան Գարոսը։
Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանի գլխավոր դիմակայությունում իրար էին հանդիպել Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոններ Ստեն Վավրինկան և Էնդի Մարեյը։ Սպասված պայքարը չստացվեց։ 2015-ի Ռոլան Գարոսի չեմպիոնը 3 սեթում 6-1, 6-3, 6-2 հաշվով հաղթեց Մարեյին ու դուրս եկավ 2-րդ շրջան։
Հաղթանակով մեկնարկեց US Open-2020-ի եզրափակիչի մասնակից Ալեքսանդր Զվերևը։ Գերմանացին 3 սեթում 7-5, 6-2, 6-4 հաշվով առավելության հասավ Դենիս Նովակի նկատմամբ։
Հաղթանակներ են տարել նաև Բենուա Պերը, Կեյ Նիշիկորին, Յանիկ Սիները։ Վերջինս պայքարից դուրս է թողել Դավիդ Գոֆենին։