«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 3-րդ տուրի խաղից հետո (4-0) մեկնաբանել է հարձակվող Անտուան Գրիզմանի ու խաղն ու թիմի մարտավարությունը առանց հիմնական կենտրոնական հարձակվողի։
«Գրիզմանը կարող է դիրքերով փոխվել Լեոյի (Մեսսի) հետ: Այդպես ավելի բարդ կլինի հակառակորդի համար։ Ես գոհ եմ նրա խաղից։
(Սուարեսի հեռանալու մասին) նոր հարձակվողն ու նոր պլանները երբեք չեն խանգարի։ Սակայն կարելի է խաղալ նաև առանց 9 համարի»,-ասել է Կումանը, ում խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու անձամբ Կումանը հետաքրքրված են Մեմֆիս Դեպայով։