Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի ըմբշամրտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։
Առաջիկայում ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։
Բացի այդ, ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Երևանի «Արարատը»: