Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունել էր «Վիլյառեալին»: Լա Լիգայի նոր մրցաշրջանում այս խաղը Կումանի թիմի համար առաջինն էր:
Կատալոնացիներն առաջին խաղակեսում 4 գնդակ ուղարկեցին «Վիլյառեալի» դարպասը: Դուբլ ձևակերպեց Անսու Ֆատին, 11 մետրից դիպուկ էր Մեսսին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Պաու Տոռեսը: Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին ու «Բարսան» հաղթեց 4-0 հաշվով:
«Վիլյառեալը» նախորդ 2 խաղում վաստակել էր 4 միավոր ու այս պահին 8-րդ տեղում է, իսկ «Բարսելոնան» մեկ խաղից հետո վաստակած 3 միավորով 10-րդն է: