Հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» խաղի վայրը կարող է փոխվել:
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ սերբական թիմը առաջարկել է հանդիպումն անցկացնել Բելգրադում: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն: Նման պարագայում խաղի անցկացումը Հայաստանի տարածքում իրատեսական չէ:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հանդիպման անցկացման վերաբերյալ դեռևս փոփոխություն չկա: Այսօր հնարավոր է պաշտոնական տեղեկություն լինի խաղի անցկացման վերաբերյալ: