YouGov հետազոտական կենտրոնը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ճանաչել է որպես մոլորակի ամենամեծ հարգանք վայելող մարզիկ:
Այդ մասին տեղեկացնում է Give Me Sport պորտալը: Ամենամեծ հարգանք վայելող հայտնի մարդկանց համաշխարհային վարկանիշում 35-ամյա պորտուգալացին զբաղեցրել է 6-րդ տեղը:
Լիոնել Մեսսին մարզիկներից երկրորդն է․ նա ընդհանուր ցուցակում զբաղեցնում է 11-րդ տեղը: Բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը 13-րդ տեղում է: