Հոկտեմբերի 1-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա-Զվեզդա» ակումբի հետ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ մրցափուլի՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»–«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կաքը։
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում: Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Խաղի մանրամասները՝ այստեղ։