Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացավ Ֆորմուլա 1-ի 2020 թվականի Աշխարհի առաջնության 10-րդ էտապը։
Այն ավարտվեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասի հաղթանակով։ Երկրորդը եզրագիծը հատեց Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից»։ Պատվո հարթակի 3-րդ տեղում մրցարշավը ավարտեց Լյուիս Հեմիլթոնը։ Բրիտանացի արշավորդը 10 վայրկյան տուգանք էր ստացել մարզման ընթացքում սխալ տեղ կայանելու համար։
4-րդ տեղում է Սերխիո Պերեսը, 5-րդ տեղում՝ Դանիել Ռիկարդոն։ Սոչիի Գրան-պրիի մանրամասները՝ ստորև։