ՌՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում Արմեն Մանուչարյանի «Ռոտորը» ընդունեց Կազանի «Ռուբինին»:
Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին Դեսպոտովիչը բացեց խաղի հաշիվը: Արմեն Մանուչարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: 23-րդ րոպեին Արմենը զգուշացվեց դեղին քարտով, իսկ երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից:
59-րդ րոպեին Կվարացխելիան խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 2 րոպե անց Ջունիորը կրճատեց հաշվի տարբերությունը: 75-րդ րոպեին Շատովը դրեց խաղի վերջակետը՝ 3-1:
«Ռուբինը» հաղթեց 3-1 հաշվով ու այժմ 14 միավորով 9-րդ հորիզոնականում է, իսկ «Ռոտորը» 2 միավորով վերջին տեղում է: