Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել Լա լիգայի երրորդ տուրի «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակի և նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ (3-2), տեղեկացնում է AS-ը:
«Պետք է դիտեմ կրկնապատկերները և դրանից հետո խոսեմ տասնմեկ մետրանոցի մասին: Դրվագն ինձնից բավական հեռու էր տեղի ունեցել:
Երբեմն, մրցավարներն օգնում են մեզ, երբեմն էլ ՝ մրցակիցներին»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին դժգոհ էր հանդիպման մրցավարաների կայացրած որոշումներից: