Գերմանական «Շալկե 04-ի» գլխավոր մարզիչ Դավիդ Վագները հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հույս ունեինք, որ Վագների հետ կկարողանանք հասնել հաջողությունների: Ցավոք, մրցաշրջանի առաջին հանդիպումները բացասական ընթացք ունեցան»,- ակումբի կայացրած որոշումը բացատրել է «Շալկեի» տնօրեն Յոհեն Շնայդերը:
Der #S04 hat Chef-Trainer David #Wagner mit sofortiger Wirkung beurlaubt.
Alle Infos 👇
— FC Schalke 04 (@s04) September 27, 2020
Հիշեցնենք, որ Վագները 2019-ին էր գլխավորել գերմանական ակումբը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երկու հանդիպումներում ակումբը 10 գնդակ էր բաց թողել: