«Չելսիի» 28-ամյա դարպասապահ Էդուարդ Մենդին կիսվել է լոնդոնյան ակումբի ճամբարին միանալու իր զգացումներով և հիշել «Չելսիի» աֆրիկացի լեգենդար խաղացողներին:
«Աֆրիկացի շատ մեծ տաղանդներ խաղացել են «Չելսիում»: Դիդյե Դրոգբա, Մայքլ Էսիեն, Սամուել Էտո’Օ, Ջոն Օբի Միկել:
Սա տեսնելիս ցանկանում եք շարունակել նրանց աշխատանքը: «Չելսիում» ես առաջին աֆրիկացի դարպասապահն եմ, և իրոք ինձ հպարտ եմ զգում, բայց դա նաև մեծ պատասխանատվություն է», — մեջբերում է Մենդիին ESPN-ը:
«Չելսին» սեպտեմբերի 24-ին պաշտոնապես հայտարարեց «Ռենից» դարպասապահ Էդուարդ Մենդիի տեղափոխելու մասին:
Անցած մրցաշրջանում սենեգալցին Ֆրանսիայի առաջնության 24 խաղում բաց է թողել 19 գնդակ և ստացել մեկ դեղին քարտ: Դարպասապահը Սենեգալի հավաքական է հրավիրվում 2018 թվականից: Նա ութ հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում: