Այսօր առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու որոշում է կայացրել, ինչից հետո իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի նիստ։ Հայտարարվել է նաև ընդհանուր զորահավաք:
Armsport.am-ը հետևում է իրադարձությունների ընթացքին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք կլուսաբանենք միջազգային սպորտի միայն կարևոր իրադարձությունները։
Մեր ընթերցողներին կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։