Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանոյում» հյուրընկալել էր «Գրանադային»։
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ Տանտեներին առաջ մղեց Դիեգո Կոստան։ Երկրորդ կեսի սկզբում Անխել Կորեան կրկնապատկեց «Աթլետիկոյի» առավելությունը։ 65-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը խոշոր դարձրեց մադրիդյան թիմի առավելությունը։
70-րդ րոպեին դաշտ մտավ Լուիս Սուարեսը։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը նորամուտը նշեց «Աթլետիկոյի» կազմում։ 72-րդ րոպեին Մարկոս Լյորենտեն հաշիվը դարձրեց 4-0։ 85-րդ րոպեին Լուիս Սուարեսը իր նորամուտը նշանավորեց գոլով։ Երկու րոպե անց Խորխե Մոլինան խփեց հյուրերի միակ գնդակը։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Սուարեսը դուբլ գրանցեց։
«Աթլետիկոյի» համար սա առաջին խաղն էր ու առաջին հաղթանակը Լա լիգայի նոր մեկնարկած առաջնությունում։