«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին դժգոհ է մրցավարների աշխատանքից Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 3-րդ տուրի խաղում:
«Շատ դժվար է խաղալ Մադրիդի «Ռեալի» և VAR-ի դեմ՝ խաղացողի հեռացումով ու 11 մետրանոց հարվածով: Մրցավարի բոլոր որոշումներն այսօր կայացվել են հօգուտ «Ռեալի»,- մեջբերում է մասնագետին Carrusel Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» 82-րդ րոպեին Սերխիո Ռամոսի գոլի շնորհիվ արտագնա հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ (3-2):
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար դա 100-րդ հաղթանակն էր Լա Լիգայում որպես մարզիչ (147 հանդիպում):