ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նիկոլա Անելկան վստահ է, որ Կիլիան Մբապեն մոտ ապագայում նվաճելու է «Ոսկե գնդակը», տեղեկացնում է RMC Sport-ը:
«Կիլիանը ունի բոլոր որակներն այդ մրցանակին արժանանալու համար: Նա դեռ շատ երիտասարդ է, բայց ֆենոմենալ ֆուտբոլ է ցուցադրում:
Վստահ եմ ՝ հենց Մբապեն է փոխարինելու Ռոնալդուին և Մեսսիին»,- ասել է Անելկան:
Հիշեցնենք, որ ՊՍժ-ն Մբապեի համար 2018 թվականին 145 միլիոն եվրո վճարեց:
Հավելենք, որ Մբապեն փարիզյան ակումբի ղեկավարությանը հայտնել էր, որ 2021-ին լքելու է ՊՍԺ-ն: