Այսօր կայանում է VBET ՀՊԼ-ի երկրորդ տուրի հետաձգված «Շիրակ»- «Արարատ» հանդիպումը։
Խաղի 14-րդ րոպեին «Արարատը» առաջ է անցել հաշվի մեջ․ գոլի հեղինակ է դարձել Աղվան Պապիկյանը, ում համար այս գոլը առաջինն է երևանյան թիմի կազմում։
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ «Շիրակը» անցկացրած երկու խաղերում վաստակել է 1 միավոր և եզրափակում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» նույնքան խաղում վաստակել է 3 միավոր և 8-րդն է։