Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում 6 տուրից հետո վաստակած 15 միավորով առաջատարը «Սևանն» է. թիմը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Թիմի նորեկ դարպասապահ Սուրեն Ալոյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը ու նշել հաջողության գրավականը: Խոսել է նաև իր մարզավիճակի, առաջիկա նպատակների ու «Նորավանքի» դեմ խաղի մասին.
Շատ ուրախ եմ այս թիմի շարքերը համալրելու համար և պետք է խոստովանեմ, որ շատ արագ հարմարվեցի իմ նոր ակումբին:Թիմակիցներս հիանալի ֆուտբոլիստներ են և անհատապես յուրաքանչուրն էլ աչքի է ընկնում բարձր որակներով, ինչը կարող է թիմին շատ օգնել և ցանկացած ժամանակ կարող է փոխել թիմի մարտունակությունը:
Փորձում եմ յուրաքանչյուր մարզման ընթացքում ավելի բարելավել մարզավիճակս: Թիմում աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում, և միաժամանակ հաճելի մթնոլորտ է ստեղծվում: Կարծում եմ, որ առաջնության հաջող մեկնարկը թիմի հիանալի կարգապահությունից է գալիս:
Առաջիկա նպատակներս նոր ակումբիս հետ են կապված և կցանկանայի, որ մյուս մրցաշրջանում թիմը հանդես գա ՀՊԼ-ում:
Կարծում եմ, որ «Նորավանքի» դեմ հիանալի հանդիպում անցկացեցրինք պետք է պահպանենք այս տեմպը: Տպավորությունները ուղղակի հիանալի են, քանի որ գոլ բաց չթողեցինք: Հուսով եմ, որ այս ամենը շարունակական բնույթ կկրի»,-ասել է Ալոյանը: