Հարձակվող Լուիս Սուարեսը «Ատլետիկոյի» մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
«Իսպանական մեծ ակումբ տեղափոխությունն ինձ շատ է մոտիվացնում։ Ինձ մոտիվացնում է «Ատլետիկոյի» նման մեծ ակումբ ինչ-որ փոփոխություն բերելու հնարավորությունը։ Վերջին մրցաշրջաններում նրանք միշտ պայքարել են չեմպիոնության համար ու ցույց են տվել, թե ինչ է մրցունակ պայքարը։ Ուզում եմ ուժերիս ներածին չափով փորձել օգնել թիմին։
Դիեգո Սիմեոնեի հետ զրույցը միայն ուժեղացրեց «Ատլետիկո» տեղափոխվելու իմ ցանկությունը։ Նա այնպիսի հատկանիշներ ունի, որոնք ինձ մոտիվացնում են։ Նա շատ համոզիչ է։
Մի խաղացողը չի կարող փոխել թիմի փիլիսոփայությունը։ Նա պիտի ադապտացվի դրա դինամիկային։ Նախկինում նման փորձ արդեն ունեցել եմ»,-ասել է Սուարեսը։