«Բոդե-Գլիմտի» հարձակվող Յենս Հյուգեն կարող է տեղափոխվել Իտալիա:
«Միլանը» տպավորված է 20-ամյա նորվեգացու խաղով Եվրոպա լիգայում «ռոսոներիների» դեմ խաղում: Հյուգեն գոլի հեղինակ դարձավ որակավորման 3-րդ փուլում՝ Սան Սիրոյում (3-2):
Ըստ Calciomercato-ի, միլանցիները արդեն արել են իրենց առաջին առաջարկը՝ 4 միլիոն եվրո: Սակայն նորվեգական ակումբը խաղացողի տրանսֆերը գնահատում է 6 միլիոն դոլար:
Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում 17 անցկացրած հանդիպումներում Հյուգեն դարձել է 14 գոլի հեղինակ։