Գյումրիում ընթանում է VBET ՀՊԼ-ի երկրորդ տուրի հետաձգված «Շիրակ»- «Արարատ» հանդիպումը։
Երևանյան թիմի կազմում 14-րդ րոպեին Աղվան Պապիկյանն էր բացել հաշիվը, իսկ Դավիթ Մանոյանը 77-րդ րոպեին հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց նախկին թիմի դարպասն ու կրկնապատկեց հաշիվը։