«Ատլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսը առաջին անգամ դիմել է մադրիդյան թիմի երկրպագուներին․ ֆուտբոլիստը տեսաուղերձ է հրապարակել։
«Ուրախ եմ ողջունել «Ատլետիկոյի» բոլոր երկրպագուներին։ Ժամանել եմ ակումբ ու միանգամից փորձել նոր մարզաշապիկը։
Շատ գոհ եմ խաղալու ու ֆուտբոլից հաճույք ստանալու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աջակցության ու հաղորդագրությունների համար։ Ժամանակն է վայելել խաղն ու այս մրցաշրջանում հասնել կարևոր նպատակների»,-ասել է ուրուգվայցին։
Հիշեցնենք, որ Սուարեսը «Ատլետիկոյում» վերցրել է 9 համարի մարզաշապիկը։